‘Աշխատանքից հեռացված հանցագործի զոհերի թիվը հասել է հինգի’

1038

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում Accent Signage Systems ընկերության աշխատակիցներից մեկը օրը ցերեկով կրակահերթ է արձակել իր գործընկերների ուղղությամբ և սպանել առնվազն հինգ հոգու, հայտնում է «Ասոշեյթիդ Պրես» գործակալությունը:

Ոստիկանության վարկածով՝ այն բանից հետո, երբ 36-ամյա տղամարդուն ազատել են աշխատանքից, նա գնդակահարել է իր բաժնի  աշխատակիցներին, այնուհետև ինքնասպանություն գործել:

Դեպքը տեղի է ունեցել Accent Signage Systems- ի շենքում, հինգշաբթի, օրվա երկրորդ կեսին:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում 6,5 հազար երեխաներ վարակվել են աղիքաստամոքսային ինֆեկցիայով’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում ջրհեղեղի զոհ է դարձել վեց հոգի’