‘Աշխարհը փոթորկվել է Իսրայելի նախկին նախագահի ինքնասպանության մասին լուրից’

1162

Իսրայելում լուրեր են պտտվում, թե նախկին նախագահ Մոշե Կացավը, որն իր յոթնամյա կալանքն էր կրում բռնաբարության մեղադրանքով, կախվել է բանտում: Իսրայելի բանտերի վարչության ղեկավարը շտապել է հերքել այդ լուրը՝ հավաստիացնելով, թե նախկին նախագահը շարունակում է իր բանտային սովորական կյանքը և ոչ մի ինքնասպանության փորձ չի կատարել, փոխանցում է MIGnews-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Իսրայելի նախկին նախագահը ներման խնդրագիր էր ներկայացրել: 2010 թ. դեկտեմբերի 30-ին Թել-Ավիվի շրջանային դատարանը Կացավին մեղավոր էր ճանաչել զբոսաշրջության նախարարությունում իր նախկին աշխատակցուհուն բռնաբարելու համար: Բացի այդ՝ դատարանը Կացավին մեղավոր էր ճանաչել ևս երկու կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու, ինչպես նաև՝ ծառայողական դիրքի չարաշահմամբ սեռական հարաբերությունների պարտադրելու մեջ: 2011 թ. դեկտեմբերի 7-ին Կացավին տեղավորել են Ռամլայի «Մաասիյահու» բանտում: Նա միևնույն խցում է նախկին նախարար Շլոմո Բենիզրիի հետ, որն իր պատիժն է կրում կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյանը ավագանու ընտրությունների և իշխանափոխության «սահմանադրական ճանապարհի» մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Հնարավո՞ր է ստեղծել սարք, որը կպարզի Գալուստ Սահակյանի ուղեղի աշխատանքի մեխանիզմը. Մամուլ’