‘Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա Մարոկոյում’

1072

Թեև Աֆրիկայում տարածված Էմբոլա վիրուսի համաճարակի, աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա Մարոկոյում դեկտեմբերի 10-ից  20-ը: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

— ՖԻՖԱ-ի համար շատ կարևոր է ֆուտբոլիստների, երկրպագուների և մրցաշարի պաշտոնական ներկայացուցիչների առողջությունը: Սակայն Առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության եզրակացության համաձայն, Մարոկոյում Էբոլա վիրուսով վարակվածության դեպքեր չեն հայտնաբերվել: Այսպիսով, ոչ մի առիթ չկա մրցաշարի վայրը փոխելու,-ասվում է ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Էբոլայի տենդը սկիզբ  է առել 2014 թվականի ձմռանը Գվինեայում: Ավելի ուշ այն տարածվել է հարևան Սյերա-Լեոնեում և Լիբերիայում:

Առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով, այս մահացու հիվանդությամբ տառապում է  2473 մարդ, որից 1350-ը մահացել է: Նշենք, որ հիվանդության դեմ դեռևս չի ստեղծվել վակցինա և չկա նաև բուժման միջոց:

Նախորդ հոդվածը‘Սիմեոնե. ««Ատլետիկոն» կպայքարի երրորդ տեղի համար»’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ՀՊՏՀ-ի դեկանը’