‘Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակը ‘

824

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, որը տարեկան վաստակում է 15,3 մլն եվրո, հայտնում է Pluri Consultoria գործակալությունը:

Երկրորդը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է՝ (13,5 մլն եվրո), երրորդը՝ չինական «Գուանչժոուն» ղեկավարող Մարչելո Լիպին:

Հարկ է նշել, սակայն, որ հարկային պահումները հանած, առձեռն ամենաշատը ստանում է Անչելոտին՝ 7,4 միլիոն: Երկրորդը Մոուրինյոն է՝ 7,3 միլիոն, երրորդը՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:

Ամենաբարձր վարձատրվող մասնագետներ տասնյակը հետեւյալն է.

1. Ժոզե Մոուրինյո («Ռեալ», 15,3 մլն)

2. Կառլո Անչելոտի (ՊՍԺ, 13,5 մլն)

3. Մարչելո Լիպի («Գուանչժոու», 10 մլն)

4. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ», 9,4 մլն)

5. Արսեն Վենգեր («Արսենալ», 9,3 մլն)

6. Գուս Հիդինկ («Անժի», 8,3 մլն)

7. Ֆաբիո Կապելո (Ռուսաստանի հավաքական, 7,8 մլն)

8. Տիտո Վիլանովա («Բարսելոնա», 7 մլն)

9. Խոսե Անտոնիո Կամաչո (Չինաստանի հավաքական, 5,9 մլն)

10. Ռոբերտո Մանչինի («Մանչեսթեր  Սիթի», 5,9 մլն)

Նախորդ հոդվածը‘Ամերիկուհիները որոշել են դատական կարգով վիճարկել պատերազմներին մասնակցելու իրենց իրավունքը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Ունեմ որոշակի վերապահումներ մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ’