‘Աշխարհի ամենաթանկ ժամացույցը վաճառվել է 21 մլն դոլարով’

1184

Աշխարհի ամենաթանկ գրպանի ժամացույցը Ժնևում՝ Sotheby’s աճուրդում, վաճառվել է 21,3 մլն դոլարով:

Henry Graves Supercomplication անունը կրող ժամացույցը պատրաստված է 24 կարատանոց մաքուր ոսկուց և կշռում է 500 գրամ: Այն պատրաստել է շվեյցարական Patek Philippe ընկերությունը 1930-ական թթ., նյույորքցի  բանկիր Հենրի Գրեյվսի պատվերով:

Բացի սովորական սլաքներից՝ ժամացույցն ունի 24 տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ օրացույց, Լուսնի փուլերի ցուցանակ, վայրկյանի հարյուրերորդականի ճշգրտության ժամանակացույց և այլն: 920 դետալներից բաղկացած ժամացույցի պատրաստման վրա ծախսվել է ութ տարի:

Ժամացույցն աճուրդում վաճառվել է նախկին տիրոջ՝ արվեստի գործերի հավաքածուի քաթարցի սեփականատեր Սաուդ բին Մուհամեդ ալ-Տանիի մահվանից երկու օր անց: Հաղորդվում է, որ նա Sothwby’s-ին խոշոր գումար է պարտք եղել, ինչը կփակվի ժամացույցի վաճառքով:

Henry Graves Supercomplication-ը ամենաբարդ ժամացույցն է համարվել 56 տարի շարունակ՝ ի վերջո տեղը զիջելով համակարգչային տեխնոլոգիայի օգտագործմամբ ստեղծված ժամացույցին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քանի դեռ չես մեռել (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները` հայկական ուղղաթիռի ոչնչացման մասին’