Աշխարհի ամենաթանկ քաղաքը

602

Իսրայելի Թել Ավիվը, Economist Group-ի վերլուծական բաժնի՝ Economist Intelligence Unit-ի անցկացրած հետազոտության արդյունքներով՝ ճանաչվել է ապրելու համար աշխարհում ամենաթանկ քաղաքը։ Անցյալ տարի Թել Ավիվը վարկանիշային աղյուսակում հինգերորդ տեղում էր։

Միանգամայն կանխատեսելիորեն՝ ամենաթանկ քաղաքների առաջին տասնյակում են հայտնվել նաև Ցյուրիխը և Հոնկոնգը (անցյալ տարի նրանք կիսում էին առաջին տեղը Փարիզի հետ, իսկ հիմա տեղափոխվել են 4-րդ և 5-րդ հորիզոնականներ), նրանց հաջորդում են Նյու Յորքը, Ժնևը, Կոպենհագենը, Լոս-Անջելեսը և Օսական։

Լոնդոնը 17-րդ տեղում է, Մոսկվան ցուցակի մոտավորապես մեջտեղներում է՝ 96-րդ տեղում։

Առաջխաղացման թռիչքով ռեկորդակիրը Թեհրանն է, որտեղ ամերիկյան պատժամիջոցներն այնպես են բարձրացրել կյանքի գինը, որ Իրանի մայրաքաղաքը մեկ տարում 79-րդ տեղից բարձրացել է 29-րդը։

Ընդհանուր առմամբ՝ հետազոտության հեղինակները ԱՄՆ դոլարով ապրանքների և ծառայությունների գները համեմատել են 173 խոշոր քաղաքներում։

Թել Ավիվի առաջխաղացումը հիմնականում բացատրվում է դոլարի նկատմամբ իսրայելական արժույթի՝ շեկելի կայունացմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ն փորձում է հասկանալ Կրեմլի մտադրությունները
Հաջորդ հոդվածըՈստիկանությունը ցրել է ցույցը՝ ի պաշտպանություն ՌԴ քաղաքացու