‘«Աշխարհի ամենախոշոր դեմոկրատիայի» երկրում՝ Հնդկաստանում, հաղթել է «հնդիկ Թրամփը»’

1245

Հնդկաստանում տեղի են ունեցել մոլորակի ամենազանգվածային ընտրությունները. այնտեղ ընտրել են խորհրդարան:

Քվերակություը տևել է վեց շաբաթ, դրան մասնակցել է ավելի քան 550 մլն մարդ կամ Երկրի բնակչության 7 %-ը:

Արդյունքում՝ հաղթել է հնդկաստանյան ազգայնական «Բհարատիա Ջանատա Պարտի» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ: Նախնական  տվյալներով՝ այս կուսակցությունը կզբաղեցնի խորհրդարանի ստորին պալատի 543 տեղերից 350-ը:

Մոդիի հիմնական ընդդիմախոսը «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունն էր, որի առաջնորդը՝ Ռահուլ Գանդին, անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի ժառանգն է: Նա բազմիցս Մոդիին մեղադրել է հնդկական դեմոկրատիան խարխլելու և երկրում միջկրոնական հակամարտություններ հրահրելու մեջ՝ առաջնորդվելով ոչ թե բոլոր հնդիկների, այլ հինդուիզմ դավանող մեծամասնության շահերով:

Քաղաքագետները հաճախ Մոդիին համեմատում են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են՝ Վիկտոր Օրբանը Հունգարիայում կամ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը գտել է Դե Խեային փոխարինողին’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն մերժել է Ռոնալդուին’