‘Աշխարհի ամենահարուստ միապետերն` ըստ Forbes-ի (Լուսանկարներ)’

1582

Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է աշխարհի 15 ամենահարուստ միապետերի աղյուսակը, որը գլխավորում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը: Գահակալության 60-րդ տարում 85-ամյա թագուհու կարողությունը կազմում է 60 մլրդ ֆունտ (մոտ 95մլրդ դոլար), ընդ որում հաշվարկի մեջ ընդգրկված չեն այն եզակի օբյեկտները, որոնք Բրիտանիայի ազգային ժառանգություն են համարվում (Բուքինհեմյան պալատը, Քենսինգտոնյան պալատը և այլն):

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի թագավոր, 87-ամյա Աբդալլա Իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը: Թագավորի կարողությունը կազմում է շուրջ 63 մլրդ դոլար: Սաուդյան թագավորի կարողության հիմնական աղբյուրը նավթի վաճառքն է, որն այս պետությանը օրական մոտ 1մլրդ դոլարի եկամուտ է բերում:

Ամենահարուստների եռյակը եզրափակում է Աբու-Դաբիի Էմիր շեյխ Խալիֆա իբն Զեյդ ալ-Նախայանը, ում կարողությունը վերջին հաշվարկներով կազմում է 47,7 մլրդ դոլար:

Չորրորդ հորիզոնականում $44, 34 մլրդ կարողությամբ հայտնվել է Թաիլանդի թագավոր Պհումպիոն Ադուլյադետը: Դուբայի էմիր Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը իր $39,5 մլրդ կարողությամբ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Դուբայի Էմիրին հաջորդում է Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախը ($37,92 մլրդ): Իսկ 7-րդ տեղը զբաղեցրել է օրերս գահից հրաժարված Նիդերլանդների թագուհի Բեատրիքսն իր $15, 8 մլրդ դոլարին համարժեք կարողությամբ:

Լավագույն տասնյակի վերջին երեք տեղերում են հայտնվել Քուվեյթի Էմիր Սաբաh ալ-Ահմեդ ալ-Ջաբար աս-Սաբաhը (14,22 մլրդ դոլար), Քաթարի էմիր Խամադ բին Խալիֆ ալ-Տանին (11,06 մլրդ դոլար) և Օմանի սուլթան Կաբուս բին Սաիդ Ալբուսաիդը (9, 48 մլրդ դոլար):

11-14-րդ հորիզոնականներում տեղավորվել են Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա ալ-Խալիֆան (5,53 մլրդ), Լիխտենշտեյնի իշխան Հանս-Ադամը (6,32 դոլար), Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Արնին (4, 74 մլրդ դոլար) և Մոնակոյի իշխան Ալբեր II-ը (3, 95 մլրդ):

Ամենահարուստ միապետերի ցուցակի վերջին 15-րդ տեղը զբաղեցրել է իսմաիլական-նիզարյանների (շիա մահմեդականների ճյուղերից մեկը) իմամ Աղա-Խան IV-ը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմ. Թռչում եմ Փարիզ. մանրամասները՝ շուտով’
Հաջորդ հոդվածը‘Բեքհեմը հանդես կգա ՊՍԺ-ում’