‘ Աշխարհի առաջնության ամենազգացմունքային մարզիչները’

1062

 Միգել Էրերա (Մեքսիկա)

Մեքսիկացիների մարզիչը մեկ տարվա ընթացքում կարողացավ բազմաթիվ խնդիրներ ունեցող ընտրանիից ստեղծել միախմբված ու համաձույլ մի կոլեկտիվ, որն այսоր խաղում է բրազիլական Մունդիալում և դուրս եկել ֆլեյ-оֆֆ փուլ: Հավանաբար, այսպիսի խաղային վերելքի պատճառը Էրերայի զգացմունքայնությունն է:  Ամբողջ խմբային փուլի ընթացքում,  մարզիչն ակտիվորեն արձագանքում էր յուրաքանչյուր խաղային դվագին, թռնում էր մարզիչների համար նախատեսված տարածքում, իր անսահման  ուրախությունն էր արտահայտում՝ չզսպելով իրեն: Իր բռնկուն բնավորությունը Էրարան ցույց էր տվել ավելի վաղ, երբ հավաքականից, ըստ էության, հեռացրեց Կառլոս Վեռուին:

Միգել Էրերան չի կարողանում զսպել իր զգացմունքները:

Լուիս Ֆելիպե Սկոլարի (Բրազիլիա)

12 տարի անց Ֆելիպեն կրկին հայտնվեց Աշխարհի առաջնությունում՝որպես Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ և կրկին չի թաքցնում խաղի ընթացքում իր ունեցած ապորումները: Սկոլարին ապրում է յուրաքանչյուր խաղային դրվագով, իսկ երբ բանը հասնում  գոլին, անկեղծորեն, անթաքույց ուրախանում է բոլորի հետ միասին: Սկոլարիի հույզերը միայն նրա ներքին աշխարհով չեն պայմանավորված. մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ առաջնությունը տանն է անցկացվում  և լեփ-լեցուն տրիբունաները և ստեղծված հուզումնառատ մթնոլորտը ուղղակի նպաստում  են, որ ներաշխարհիդ հույզերը բաց թողնես:

Լուիս Ֆիլիպե Սկոլարի

Խորխե Սամպաոլի (Չիլի)

Սամպաոլին արդեն հայտնի է Աշխարհի առաջնությունում որպես ամենաէքսցենտրիկ մասնագետներից մեկը: Չիլիի ընտրանու մարզիչը, որն իր մարզչական կենսագրությունում ունի «Մարսելո Բյելսի» աշակերտ նշումը, ոչնչով հետ չի մնում նշանավոր արգենտինացուց ոչ միայն տակտիկական, այլև հավաքականի կառուցման հարցերում: Նա նույնքան էմոցիոնալ ու խենթ է դաշտի եզրում. Մարզիչը յուրաքանչյուր բջիջով ամբողջովին իր թիմի հետ է: Եվ, հավանաբար, Սամպոլիի այսоրինակ վարքը оգնեց թիմին ծնկի իջեցնել առայժն գործող չեմպիոններին:

Խորխե Սամպաոլի

Յոհաիմ Լյով (Գերմանիա)

Սովորաբար, դաշտի եզրին Բունդեսթիմի ղեկավարն իրեն հանգիստ է պահում, իր հույզերն ու զգացումները կառավարում՝ չկորցնելով ինքնատիրապետումը: Նա իր զգացումները առավելագույնը կարող է արտահայտել շարժումներով ու դիմախաղով: Սակայն, այս Մունդիալում նա ալյևս չկարողացավ ամեն ինչ իր մեջ պահել. երբ Գերմանիան խաղում էր Գանայի հետ, գնդակը դուրս էր եկել դաշտի եզրից և մինչ խաղացողն այն կվերադարձներ, Լյովը ամբողջ ուժով ոտքով հարվածեց գնդակին, որը գնաց դեպի  աֆրկացիների դարպասը:  Հասկանալի է, որ այդ քայլին մարզիչին դրդել է ժամանակի կորուստը և գերմանացիների ոչ այնքան լավ խաղը: Այդպիսի արարք Լյովից տեսնելը, մեղմ ասած, անսովոր է:

Յոհաիմ Լյով

Յուրգեն Կլիսման (ԱՄՆ)

Ամերիկացիների մարզչի զգացմունքայնության մասին հիշում են նաև նրանք, ովքեր նայել են աշխարհի առաջնությունը 8 տարի առաջ, երբ Կլիսմանը ղեկավարում էր հարազատ գերմանական հավաքականը: Նա իրեն չի դավաճանում նաև Բրազիլիայում: Դեռ քիչ է այն, որ ամերիկացիների ստեղծած  յուրաքանչյուր վտանգավոր պահից հետո մարզիչը յուրաքանչյուր խաղացողի համար անհանգստանում է,  ի ցույց է դնում իր ապրումները, այլև խաղացողներն  էլ են նույն բանը անում. Գանայի և Պորտուգալիայի հետ խաղերում ամերիկացիներն իրենց գոլերը նշում էին իրենց մարզիչի  հետ միասին:

Յուրգեն Կլիսման

Մարկ Վելմոտս (Բելգիա)

Վելմոտսը, ինչպես և այս ցուցակի իր ընկերները նույնպես շատ զգացմունքային է և չի թաքցնում այդ: Նա յուրաքանչյուր խաղային դրվագի նույնպես բուռն է արձագանքում, իսկ գոլերը ուղղակի անթաքույց ուրախություն ու երջանկություն են պարգևում:

Մարկ Վիլմոնտս

Լուիս Ֆենանդո Սուարես (Հոնդուրաս)

Հոնդուրասի հավաքականի մարզիչը ամբողջ հմայքով իրեն ցույց է տվել, երբ ֆրանսիացիները երկրորդ գոլը խփեցին իր թիմի դարպասը: Սուարեսը այս դրվագին արձագանքեց ավելի էմոցիոնալ, քան դաշտում խաղացող ֆուտբոլիստները: Նա փրփուրը բերանին, փորձում էր պահեստային մրցավարին ապացուցել, որ սխալ է տեղի ունեցել:  Նա նույնիսկ մի քանի  «սիրալիր» արտահայտություններ հասցրեց   փոխանակել Դիդյե  Դեշամի հետ: Սուարեսը իր երջանկությունը չթաքցրեց, երբ Հոնդուրասի հավաքականը գոլ խփեց, գուցև միակ գոլը Մունդիալում:

Ֆենանդո Սուարես 

 

 

 

Նախորդ հոդվածը‘«Հարավային հոսքը» թափանցել է Ավստրիա’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Էներգակիրների գների աճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունը լիովին չի դատարկվել’