‘Աշխարհի առաջնության բացման արարողությանը կմասնակցի Ջենիֆեր Լոպեսը’

968

Համաշխարհային երաժշտական արդյունաբերության աստղ Ջենիֆեր Լոպեսը ամեն դեպքում կմասնակցի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը և կկատարի Մունդիալի պաշտոնական երգը՝ We Are One անվամբ: Հիշեցնենք, որ այս երգը գրել են ամերիկացի ռեփեր Pitbul-ը և  բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն: Նշենք նաև, որ հունիսի 9-ին մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Լոպեսը չի մասնակցի բացման արարողությանը՝  «տեխնիկական պատճառներով»: Այնուհանդերձ, երգչուհին մտափոխվել է, քանի որ «չի ցանկանում հիասթափեցնել մարդկանց»:

«Ջենիֆերը միշտ էլ ցանկացել է մասնակցել այս շատ կարևոր միջոցառմանը: Նա չի ուզում հիասթափեցնել այն բոլոր մարդկանց, ովքեր սպասում են իրեն: Երգչուհին կլինի այնտեղ»,- 44-ամյա երգչուհու մամլո քարտուղարի խոսքն է մեջբերել ամերիկյան մամուլը:

Նախորդ հոդվածը‘Բլատեր. ՖԻՖԱ-ում վստահ են, որ Աշխարհի առաջնությունը իսկական տոն կդառնա’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Տաքսի սերվիս «ԱԽՔ»’