‘Աշխարհի առաջնություն – 2014. B խումբ. Հայաստանն առայժմ 4-րդ տեղում է’

1050

Հոկտեմբերի 12-ին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, B խմբում, որտեղ հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականը, կայացավ երեք հանդիպում:

Հայաստանի հավաքականը սեփական դաշտում պարտվեց Իտալիայի հավաքականին՝ 1:3:

Չեխիան տանը 3:1 հաշվով հաղթեց խմբի հետնապահին՝ Մալթային: Ընդ որում, մալթացիները խաղավերջում չիրացրեցին 11 մետրանոց հարվածը:

Հետաքրքիր ստացվեց Բուլղարիա – Դանիա հանդիպումը: Բուլղարացիները խաղի սկզբից մեծ առավելություն ունեին, եւ արդեն 7-դ րոպեին Ռանգելովը՝ օգտվելով դանիացիների պաշտպանների եւ դարպասապահի անփույթ խաղից, բացեց հաշիվը: 25-րդ րոպեին բուլղարացիները մնացին 10 հոգով՝ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Բանդալովսկին: Սա, ի դեպ, այն խախտումներից էր, որոնք բուլղարացիները Հայաստանի հավաքականի տղաների դեմ հաճախ էին կատարում, սակայն այդպես էլ համապատասխան պատժի չարժանացան: Դանիայի հավաքականը Բենդտների շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, սակայն ավելին չկարողացավ անել:

Այս խմբում, որը միանշանակ արդեն կարելի է անվանել «մահվան», հիմնական պայքարը դեռ առջեւում է: Ի դեպ, չորս հավաքական դեռ պարտություն չի կրել:

Աշխարհի առաջնություն – 2014, ընտրական մրցաշար

B խումբ

Հայաստան — Իտալիա՝ 1:3

Մխիթարյան, 27, Պիրլո՝ 11 (11մ.), Դե Ռոսի, 65, Պաբլո Օսվալդո, 82

Բուլղարիա – Դանիա` 1:1

Դիմիտար Ռանգելով, 7 – Նիկլաս Բենդտներ, 40

Հեռացում` Իվան Բանդալովսկի (Բուլղարիա, 26)

 

Չեխիա – Մալթա` 3:1

Գեբրե Սելասի, 34, Տոմաշ Պեկհարտ, 52, Յան Ռեզեկ, 68 – Ռոդերիկ Բրիֆա, 38

Չիրացված 11 մետրանոց, Միֆսուդ, 90+5

 Մրցաշարային աղյուսակ

 

Խ

Հ

Ո

Պ

Գ

 

Մ

Իտալիա

3

2

1

0

7

3

7

Բուլղարիա

3

1

2

0

4

3

5

Չեխիա

2

1

1

0

3

1

4

Հայաստան

3

1

0

2

2

4

3

Դանիա

2

0

2

0

1

1

2

Մալթա

3

0

0

3

1

6

0

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ն հաստատեց կառավարության ծրագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը փնտրում է Սամվել Բալասանյանի թիկնազորի անդամների՞ն’