Աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը ներողություն է խնդրել Մեսիից

263

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ներողություն է խնդրել Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիից սպառնալիքների համար։

«Վերջին օրերին իմ հայրենիքի նկատմամբ սիրո եւ կրքի պատճառով ոչ տեղին մեկնաբանություններ արեցի։ Այդ պատճառով ցանկանում եմ ներողություն խնդրել Մեսիից եւ Արգենտինայի ժողովորդից։ Ամեն օր նոր բան ենք իմանում, այս անգամ իմ հերթն էր»,- գրել է Ալվարեսը սոցիալական ցանցերում։

Սաուլ Ալվարեսը Թվիթերում արած գրառումով սպառնացել էր Լիոնել Մեսիին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ 1/8 եզրափակիչի 10 մասնակից եւ 4 զույգ արդեն հայտնի է
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ