Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչը սկսեց ոչ ոքի արդյունքով

441

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչում մրցում է Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովայի հետ։ Առաջին դասական պարտիան 46-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի։ Հայ գրոսմայստերը հանդես էր գալիս սպիտակ ֆիգուրներով։

Հուլիսի 19-ին տեղի կունենա երկրորդ դասական պարտիան։ Ոչ ոքի արդյունքի դեպքում, հուլիսի 20-ին կանցկացվի արագ խաղի թայ-բրեյք։

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2648), որը 1/32 եզրափակիչի առաջին դասական պարտիայում հաղթել է Ադրբեջանի հավաքականի առաջատարներից Շաքրիյար Մամեդյարովին (2770)։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին
Հաջորդ հոդվածը«Ռոման» Մխիթարյանի հետ հաղթել է՝ 2։0