Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչում է

708

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ էլինա Դանիելյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Ռումինացի Իրինա Բուլմագայի հետ երկրորդ պարտիայում եւս Էլինա Դանիելյանը հասավ առավելության։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովան, որը 2։0 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ջենիֆեր Յուին։

1/64 եզրափակիչում Էլինա Դանիելյանը երկու դասական պարտիաներում էլ պարտության էր մատնել պարագվայցի Գաբրիելա Վարգասին։

Նախորդ հոդվածըՕլիվիե Ժիրուն՝ «Միլանում»
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը հրաժարվեց մասնակցությունից