Աշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին

493

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեց 1/32 եզրափակիչը։ Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2648), որի մրցակիցը Ադրբեջանի հավաքականի առաջատար Շաքրիյար Մամեդյարովն է (2770)։

Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 29 քայլում։

Հուլիսի 19-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան։ Ոչ ոքի արդյունքի դեպքում, հուլիսի 20-ին տեղի կունենա արագ խաղի թայ-բրեյք։

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչում մրցում է ղազախ Դինարա Սադուակասովայի հետ։ Առաջին դասական պարտիան դեռ չի ավարտվել։

Նախորդ հոդվածըԱզգակործանները Ազգային Ժողովում են և բարեհաջող շարունակում են իրենց գործը. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչը սկսեց ոչ ոքի արդյունքով