Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանը դուրս մնաց պայքարից

541

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը չկարողացավ հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը՝ ավարտելով պայքարը։

Հայ գրոսմայստերը երկրորդ դասական պարտիայում սեւ ֆիգուրներով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովային 56 քայլում։ Առաջին դասական պարտիան 46-րդ քայլում ավարտվել էր ոչ ոքի։

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2648), որը 1/32 եզրափակիչի առաջին դասական պարտիայում հաղթել է Ադրբեջանի հավաքականի առաջատարներից Շաքրիյար Մամեդյարովին (2770)։ Երկրորդ դասական պարտիան դեռ չի ավարտվել։

Նախորդ հոդվածըՄինչև ժամը 02։00-ը ադրբեջանական կողմը գնդակոծել է Երասխի հատվածի հայկական դիրքերը
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Շաքրիյար Մամեդյարովը պայքարը կշարունակեն թայ–բրեյքում