Աշխարհի գավաթ. Շանթ Սարգսյանը դուրս եկավ երկրորդ փուլ եւ կմրցի ադրբեջանցու հետ

491

Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը դուրս եկավ Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ։ 1/128 եզրափակիչում նա պայքարից դուրս թողեց վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսին։ Երկու դասական պարտիաներում էլ հաղթեց հայ գրոսմայստերը։ 1/64 եզրափակիչում Շանթ Սարգսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։

Հայկ Մ. Մարտիրոսյանը 1/128 եզրափակիչում դեռ շարունակում է պայքարը զամբիացի Չիտումբո Մվալիի, Հովհաննես Գաբուզյանը՝ ալժիրցի Բիլել Բելահսենեի հետ։

Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի թուրք Վահապ Սանալի եւ ավստրալացի Բոբի Չենգի դիմակայության հաղթողը։ Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակիչից եւ կխաղա ֆիլիպինցի Պաուլո Բերսամինա – հնդիկ Պրագնանադհա Ռ. զույգի հաղթողի հետ։ Երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 15-ին։

Նախորդ հոդվածըԱյս շաբաթ ՊՍԺ-ն կներկայացնի Ջանլուիջի Դոնարումային
Հաջորդ հոդվածը«Չելսին» ուզում է վարձակալել Գրիզմանին