‘Աշխարհի թիմային առաջնություն. Հայաստան-Եգիպտոս (ուղիղ)’

1248

Շախմատի Հայաստանի հավաքականը Անթալիայում ընթացող աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում մրցում է Եգիպտոսի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը խաղը բաց կթողնի: Առաջին խաղատախտակի վրա Մոհամմեդ Եզատի դեմ կխաղա Սերգեյ Մովսիսյանը: Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Սամի Շոքերի հետ, Գաբրիել Սարգսյանը` Բասեմ Ամինի, Տիգրան Լ. Պետրոսյանը` Իբրահիմ Հասան Լաբիբի հետ:

Երկրորդ տուրի մնացած հանդիպումներում կհանդիպեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, Ուկրաինան եւ Չինաստանը, Ադրբեջանն ու Նիդերլանդները, Գերմանիայի հավաքականը կմրցի Թուրքիայի ընտրանու հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին առաջին հանդիպման ժամանակ հայ շախմատիստները 2:2 խաղացին մրցաշարի ֆավորիտներից Ռուսաստանի հավաքականի հետ:

Առաջին տուրի արդյունքներով Հայաստանն ու ՌԴ-ը ունեն մեկական միավոր, Չինաստանը, Գերմանիան, Ուկրաինան ու Ադրբեջանը` երկուական: Ամերիկացիները, եգիպտացիները, թուրքերն ու հոլանդացիները միավորներ չունեն: 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom

Տիգրան Լ. Պետրոսյան — Իբրահիմ Հասան Լաբիբի 


 

Նախորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամը երգում է Բոն Ջովիի հետ. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստան — Եգիպոտս. Ուղիղ’