‘Աշխարհի նախկին չեմպիոնը բանտում 11 տարի նստելուց հետո վերադառնում է ռինգ’

1028

WBA վարկածով միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ջեյմս Փեյջը 12-ամյա ընդմիջումից հետո վերադառնում է ռինգ:

Իր առաջին մենամարտը 41-ամյա Փեյջը կանցկացնի Սակրամենտոյում՝ իր վերջին մենամարտից ուղիղ 11 տարի եւ 9 ամիս հետո:

Նշենք, որ 2001թ. դեկտեմբերին Ջեյմս Փեյջը ձերբակալվել էր՝ «Բանկ Ամերիկայի» մասնաճյուղերից մեկում կողոպուտ կատարելուց 45 րոպե անց: Ընդհանուր առմամբ նա մասնակցել էր երեք բանկի կողոպուտին: 2003թ. սեպտեմբերին Փեյջը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման:

Այժմ Ջեյմս Փեյջը վաղաժամկետ ազատ է արձակվել եւ արդեն հասցրել է բռնցքամարտիկի արտոնագիր ստանալ: Փեյջի խոսքերով, նա 10 տար մարզվել է՝ պատրաստվելով ռինգ վերադառնալ:

Փեյջը աշխարհի չեմպիոն էր դարձել 1998թ.՝ հաղթելով ռուսաստանցի Անդրեյ Պեստրյաեւին: Իր տիտղոսը նա պաշտպանել է եւս երեք անգամ, իսկ զրկվել է դրանից 2000 թվականին, տեղեկացնում է NEWSru.ua-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ կառավարության անդամներից յուրաքանչյուր հինգերորդը ծխում է’
Հաջորդ հոդվածը‘Մեծ սպիտակ շնաձկանը փրկած ավստրալացին Youtube-ի հերոս է դարձել ‘