‘Աշխարհի վերջը հետաձգվում է. ՆԱՍԱ-ն պաշտոնապես հերքել է աշխարհի վերջի մասին բոլոր հայտնի վարկածները ‘

1295

Աշխարհի վերջը հետաձգվում է:  Ամերիկացի հնագետներից հետո, որոնք դեռ գարնանը հայտնաբերել էին, որ մայաների օրացույցը շարունակություն ունի, մոտակա ապոկալիպսիսի մասին  լուրերը հերքել են նաև ՆԱՍԱ-ի գիտնականները:

«Երկիր մոլորակի վրա արդեն 4 մլրդ տարի ամեն ինչ կարգին է, և պնդումներն այն մասին, որ շուտով աշխարհի վերջը կգա, ոչ մի գիտական հենք չունեն»,- ասվում է տիեզերական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ընդ որում՝ ՆԱՍԱ-ի մասնագետները հերքում են աշխարհի վերջի մասին ամենահայտնի տեսությունները, մասնավորապես՝ Երկրի և Նիբիրու առասպելական մոլորակի բախումը, արևի հսկայական ճառագումը, բևեռների տեղաշարժը և, այսպես կոչված, « մոլորակների շքերթը»:

Այնուամենայնիվ, դեկտեմբերի վերջին երկնային մի երևույթ տեղի կունենա: Խոսքը ձմեռային հերթական արևադարձի կամ գիշերահավասարի մասին է, որը կլինի այս տարի դեկտեմբերի 21-ին: 

Նախորդ հոդվածը‘Քադաֆին Նազարբաևին առաջարկել էր ատոմային ռումբ ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մովսիսյանը կուժեղացի «Սպարտակին»’