‘Աշխարհում ավելի քան 100 միլիոն քրիստոնյաներ հալածանքների են ենթարկվում ‘

739

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում ավելի քան 100 հազար քրիստոնյաներ ենթարկվում են հալածանքների: Ամենաշատը դաժանություն են դրսևորում Հյուսիսային Կորեայի իշխանությունները, ասվում է «Հալածանքների համաշխարհային ինդեքս» հետազոտության մեջ, որը հրապարակվել է հունվարի 8-ին Open Doors իրավապաշտպան կազմակերպության կողմից: Այսպես, եթե ԿԺԴՀ քաղաքացու մոտ հայտնաբերվի Աստվածաշունչ, ապա նրան սպառնում է մահապատիժ կամ կալանք աշխատանքնային ճամբարում, ընդ որում՝ դաժան պատժի է ենթարկվում ամբողջ ընտանիքը:

Ցուցակի հաջորդ տեղերը՝ մինչև տանսներորդը, զբաղեցնում են այն երկրները, որտեղ իսլամական ծայրահեղականներ են գործում՝ Սոմալի, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Սաուդյան Արաբիա, Մալդիվներ, Պակիստան, Իրան, Եմեն: Ընդհանուր առմամբ՝ ցուցակում 50 երկրներ են, որտեղ քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում: «Ցավոք սրտի՝ դաժանության հրեշավոր դրսևորումները քրիստոնյաների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությանը չեն արժանանում»,- հայտարարել է Open Doors-ի Գերմանիայի բաժանմունքի ղեկավար Մարկուս Ռոդեն, ով նաև կոչ է արել հոգևորականությանը և քաղաքական գործիչներին ուժեղացնել պայքարն ընդդեմ մարդու իրավունքների, այդ թվում՝ հավատքի ազատության զանգվածային ոտնահարումների, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Արտեմ Ասատրյան. Պետծառայողները չեն զգա կենսաթոշակային հիմնադրամներին ուղղվող պարտադիր վճարների բեռը’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Լավով կամ վատով’