‘Աշխույժ ամառ Պեպի հետ. Ո՞ւմ է ցանկանում ձեռք բերել կատալոնացին’

1060

Բարսայի նախկին գլխավոր մարզիչը «Բավարիա»-ում չի հայտնվի միայնակ: Կատալոնական «Sport» օրաթերը անդրադարձել է Պեպի տրանսֆերային ցանկություններին, որոնք Մյունխենյան ակումբի ղեկավարները կփորձեն բավարարել այս ամառ:

Պաշտոնական տեղեկատվությունից հետո, համաշխարհային մամուլը չի դադարում անդրադառնալ Պեպի հետ կապված ցանկացած նորության: Սապտանդերցու գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո, պարզ է, որ նա փորձելու է իր հետ Մյունխեն բերել իր նախընտրած տեսակի խաղացողների:

Վալդեսի տարբերակը

Չնայած իր նոր թիմում Պեպը կունենա ներկայիս ամենահզոր դարպասապահներից մեկին, ով կարողանում է խաղալ նաև ոտքերով, ինչը կատալոնցին շատ է կարևորում, շատ հավանական է որ նա հետաքրքրվի Վալդեսի տրանսֆերով:

Սկզբի համար պետք է նշել, որ Գվարդիոլան չի ցանկանում գնել Բարսայի որևէ խաղացողի, բայց Վալդեսի հարցը այլ է: Նա արդեն հայտարարել է իր պայմանագիրը չերկարաձգելու մասին, և շատ հնարավոր է` հենց Գվարդիոլայի հետ աշխատելու ցանկության պատճառով:

Ինչ վերաբերվում է Նոյերին, ապա նրան բավարացիների երկրպագուներից շատերը հրաժարվում են իրենցը համարել` «Շալկե 04»-ից լինելու պատճառով: Այս պահին դարպասահների փոփոխությունը թիմերի միջև այդքան էլ ռեալ չի թվում, բայց պետք չէ մոռանալ Իբրահիմովիչ + 45 մլն = Էտո’օ, Պեպի «հանճարեղ» գարծարքի մասին:

Այլ «Պիկե» պաշտպանության կենտրոնում

Պաշտպանության կենտրոնը այն գոտին է, որտեղ Պեպը կփորձի ներարկել Բարսայի ոճը: Իհարկե, Բադշտուբեր/Բոատենգ/Դանտե եռյակը բավականին ուժեղ է, բայց կատալոնացին դուր է գալիս առաջին փոխանցում ունեցող պաշտպաններ, ովքեր կարողանում են սկսել գրոհները:

Հնարավոր է` բրազիլացիներ Դավիդ Լուիսի և Տյագո Սիլվայի տարբերակները, որոնց նախկինում նա արդեն ցանկացել է ձեռք բերել Բարսայի համար: Մյունխենցիները կփորձեն վերադարձնել նաև լավագույն առաջին փոխանցում ունեցող պաշտպաններից մեկին` Մատս Հյումելսին, բայց «Բորուսիա»-ն դժվար թե նման նվեր մատուցի, «Բունդեսլիգա»-ում իր գլխավոր մրցակցին:

Իսպանական ոճ կիսապաշտպանությունում

Արդեն իսկ սկսել են խոսակցությունները այն մասին, որ Պեպի առաջին ձեռք բերումը կարող է դառնալ «Ոսկե տղա» մրցանակի հաղթող Իսկոն: «Վալենսիա»-ի սանը փայլում է «Մալագա»-ի կազմում և իդեալական տարբերակ է Ինյեստա-Չավի զույգի նման խաղացող ունենալու համար: Նրա պայմանագիրը ավարտվում է 2014-ին և պայնագրում նշված փոխհատուցման գումարը այդքան էլ մեծ չէ «Բավարիա»-ի կարգի թիմի համար:  Քննարկվում է ևս մեկ իսպանացու` «Բետիս»-ի առաջատար Բենյատի տարբերակը, ով վաղուց է աճել ավելի բարձրակարգ ակումբում հանդես գալու համար:

Գերմանացիներ Մադրիդից կամ Մյունխենից

Դեռևս պետք է սպասել, թե ինչ որոշում կկայացնի Պեպը թիմի աստղեր Ռիբերիի և Ռոբբենի հարցում, որից հետո ավելի ճշգրիտ կարելի կլինի խոսել հնարավոր աստղի ձեռք բերման մասին:

Մյուլլերի, Շվայնշտայնգերի հարցում կարելի է ավելի հանգիստ լինել, իսկ Կրոսն ու Շակիրին համարվում են թիմի ապագան: Գվարդիոլան հնարավոր է` փորձի ձեռք բերել «10» համարի խաղացողի: Մոուրինյոյի «Ռեալ Մադրիդ»-ը լքելուց հետո, շատ հնարավոր է, որ գերմանիա ցանկանա վերադառնալ Մեսուտ Օզիլը: Բացի նրանից Գվարդիոլան միշտ էլ հավանել է Գյոտցեի խաղը, ում ձեռք բերել նույնպես հեշտ չի լինի:

«Քիլլեր»-ի անհրաժեշտությունը

Բարսայում կատալոնացին հրաժարվեց մաքուր «9»-ով խաղալու տարբերակը: Նա Բարսայում իր վերջին մրցաշրջանում շարունակեց օգտագործել կեղծ «9»-ը, ի դեմս Սեսկի և Մեսսիի: Մյունխենում արդեն կան 3 բարձրակարգ հարձակվողներ` Մանջուկիչն ու Մարիո Գոմեսը և Պիսարոն, ովքեր կարող են սկսել մտահոգվել իրենց ապագայի հարցում:

«Ֆալկաոն լավագույն խաղացողն է մրցակցի տուգանայինում»: Սրանք Պեպի խոսքերն են և շատ հնարավոր է` «Բավարիա»-ն նույնպես պայքարի կոլումբիացուն գնելու համար: Բացի Ֆալկաոյիցմ, հնարավոր են` Էդին Ձեկոյի, Կավանիի տարբերակները: Իսպանացի հարձակվողները շուկայում ևս քիչ չեն: Լյորենտեն շատ մոտ է Յուվեյին, բայց կարելի է մտածել Ադրիանի կամ Նեգրեդոյի մասին: Պետք չէ մոռանալ նաև փայլուն մրցաշրջան անցկացնող Միչուի մասին, ով կարող է շատ հեշտ հարմարվել գերմանական ֆուտբոլին:

Ըստ «Sport»-ի` Գվարդիոլային, 3 մրցաշրջանում իրականացվող գործարքների համար կտրամադրվի մոտ 300 մլն.  €, որոնք Պեպը պետք է փորձի ավելի խելացի ծախսել, քան Բարսայում, որտեղ նա բազմակի անգամ ձախողված տրանսֆերներ իրականացրեց` վատնելով մեծ գումարներ:

Դավիթ Քիրամիջյան

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամեան. ` ՀԱԿ-ից դուրս եկածի մի հատ անուն կտա՞ք, որն աչքի ընկավ իր «ակտիվ գործողություններով» ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Ո՞վ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը հեշտ մրցակիցներ են ‘