‘Աշոտ Ադամյան. Դա հաղթանակ չէ, այլ փոքր դրվագ ‘

1738

iLur.am-ի զրուցակիցն է հայտնի դերասան Աշոտ Ադամյանը

Պարոն Ադամյան, հետաքրքիր էր իմանալ ձեր տեսակետը՝ այս օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

 -Հիսուն դրամը շատ շատերի համար զգալի ծանրություն էր առանց այն էլ խղճուկ ընտանեկան բյուջեի համար: Սակայն համաժողովրդական ընդվզումը կապել դրա հետ, ճիշտ չէ: Չեմ ուզում թվել թանկացումների հսկայական ցանկը: Դրանք բոլորը նույնքան ծանր են, որքան եւ տրանսպորտի այս ակնհայտ, աննախադեպ ու անակնկալ, ավազակային թանկացումը, որը թանկացումների շղթայում հիմնական դրդիչներից է: Մարդկանց մեջ հասունացել է բողոքը ավազակային համակարգի կամային վարքագծի հանդեպ: Մարդիկ չեն ուզում լինել «անլեզու հայվան»: «Իշխանությունը» անշուշտ, կձեռնարկի «կոսմետիկ» քայլեր, որոնց ժողովուրդը վաղուց ընտելացել է եւ գիտի, որ դրանք կարվեն ավազակային բուրգի պահպանման մտահոգությամբ միայն…

-Տրանսպորտի ուղեվարձի իջեցման մասին հայտարարությունը կարելի՞ է արդյոք համարել հաղթանակ:

-Չեմ պատկերացնում այն «խելացիին» ով, տրանսպորտի գինը «փրկելուց» հետո, կհայտարարի, որ արդարությունը հաղթանակեց: Դա հաղթանակ չի, այլ մի փոքրիկ դրվագ, որը պիտի լցվի արդարության ձգտող ժողովրդի ՄԵԾ անելիքի գանձարանը, որի անունն է՝ փրկվել ավազակներից եւ ընտրել արդար ու ողջամիտ կառավարողներ (իմա՝ ծառաներ): Եվ միայն այդպես կարելի է ուղղել ծռված մեջքն ու դուրս պրծնել խեղճ ու կրակի պատյանից: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան-ՀՀ 1:0. ՀՀ-Սերժ Սարգսյան. 50:0 ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի դատախազությունը «Մուսուլման եղբայրների» առաջնորդին ձերբակալելու օրդեր է տվել’