‘Աշոտ Ադամյան. Կլապանի օրենքն այլևս անօգուտ է՝ կափարիչը պետք է հանվի’

2994

Հայտնի ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը Facebook-ում գրում է.

«Նեխած կամ փչացած պահածոների կափարիչները, և ոչ միայն պահածոներինը, «պայթելու» հատկություն ունեն: Ժամանակին, խելացի մարդիկ հայտնաբերեցին կլապանը, որը արտանետում է ճնշման որոշակի քանակը և կանխում պայթյունը, բայց… 
Որքան մեծ է ճնշումը, այնքան ավելի մեծ պետք է լինի կլապանը… 
Երբ կլապանը մեծ է, այն հավասարակշռում է ներքին և արտաքին ճնշումները…
Պետական կառույցները, այսպես թե այնպես, միշտ բախվում են այս երևույթի հետ և օգտագործում են այն որպես կառավարման (թեև չեմ սիրում այդ բառը՝ այնքան են օգտագործել, որ զզվանք է առաջացնում) ԳՈՐԾԻՔ:
Ներկայիս «իշխանությունն» այդ հարցում այնքան է ուշացել և այնքան է ինքն իր եփած փլավից թունավորվել, որ կլապանի օրենքն այլևս անօգուտ է՝ 
կափարիչը պետք է հանվի…

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի չինովնիկները նույնիսկ ծառայողական մեքենաներում են խախտում օրենքը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ աղջկա’