‘Աշոտ Ադամյան. Հեռագիր՝ Ձմեռ պապից. «Երկնքից իջնող Աստվածը» դուք ինքներդ եք ‘

1585

Մոտենում է Ամանորը… 

Եվ հայաստանցիներին, բոլորին անխտիր, ուղարկվել է մի հեռագիր.
«Թանկագիններս, վերջ տվեք լալկան ու խղճուկ, անհաղորդ ձևանալու ճիգերին: Չէ՞ որ վախվորած ու ահաբեկված, ծածուկ զրույցներ եք վարում, թե որքան անազնիվ միջավայրում եք ապրում, թե որքան եք զայրացած երկիրն ավերող ավազակների «հպարտ» ու լկտի կեցվածքից ու գործերից… թե ինչքան վրդովված եք, որ համբերության բաժակը լցվել, դատարկվել, նորից լցվել, նորից դատարկվել ու արդեն ժանգոտել է…
Մի խաբվեք ինքներդ ձեզ… մի անգամ գոնե, նայեք հայելու մեջ ու ազնվորեն խոստովանեք, որ ներկայիս խառնաշփոթի հեղինակներից եք… որ «երկնքից իջնող Աստվածը» դուք ինքներդ եք:
Թափ տվեք ձեզ..
Հասկացեք, դուք այս երկրի վերջին շառավիղները չեք և պատասխանատու եք նրա ապագայի հանդեպ: Մի՞թե թքած ունեք ձեր նախնիների կողմից ստեղծած արժեքների վրա ու համոզվել եք, որ ներկայիս մշակութային աղբի կրողն եք:
Շնորհավոր Ամանոր: Նորացեք ու նորացրեք ՁԵՐ երկիրը…
Ամոթ է: Հայ եք, չէ՞: Թե՛ արդեն ամաչում եք դրանից:»
Ձմեռ Պապի:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են կանադացի հոկեյիստները արտասանում Ուֆա քաղաքի անունը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Forbes. Նատալի Փորթմանը Հոլիվուդի ամենաեկամտաբեր աստղն է’