‘Աշոտ Ադամյան. Վտանգավոր է, երբ ցանկացած կեղծարարություն կարող են ներկայացնել որպես պատմություն’

1506

«Ինձ առաջին հերթին վրդովել է այն, որ անգամ այդ կարգի մարդն այդ աստիճան անպատասխանատու, խեղաթյուրված ու կեղծ կարծիք կարող է հայտնել: Այնինչ վերջինս կոչված է այդ բոլոր խնդիրներին արձագանքել մասնագիտորեն, այսինքն՝ կարող եմ եզրահանգում անել, որ մասնագիտական իմաստով՝ աղբ է»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց դերասան Աշոտ Ադամյանը՝ անդրադառնալով iLur.am-ի վերջին հրապարակման մեջ տեղ գտած աղմահարույց բացահայտմանը, թե ինչպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համահեղինակած դասագրքում 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները ներկայացված են խեղաթյուրված տեսքով, իսկ փաստերին տրված են ոչ օբյեկտիվ գնահատականներ:

Աշոտ Ադամյանի խոսքով՝ վտանգն այն է, որ Էդիկ Մինասյանն արդեն այսօր պատմությունը գրելիս կարող է ցանկացած կեղծարարություն ներկայացնել որպես մեր պատմության ընթացք, իսկ դա, ըստ դերասանի, ամենադաժան բանն է:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի քրդերը միանում են ռազմական գործողություններին’
Հաջորդ հոդվածը‘«Հայաստանն առանց քաղբանտարկյալների»-ն դատապարտում է «Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ գործադրված բռնությունը ‘