‘Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի հայցը ՍԴ-ն կքննի մարտին ‘

1258

Հայոց համազգային շարժման ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանի և ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանում կքննվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այս մասին iLur.am-ին հայտնեց Արամ Բարեղամյանը: Նիստը նշանակված է 2013 թվականի մարտի 26-ին, ժամը 10-ին:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

 

Նախորդ հոդվածը‘Տ.Ուրիխանյան. Խանդը, նախանձը ու արտաքին պատվերները չեն օգնի ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆելայնին եւ Կլարկը՝ Անգլիայի Պրեմիեր-լիգայի ամսվա խաղացող եւ մարզիչ’