Աշոտ Սարգսյան. Լիուլի բավարար է պայքար բեմադրելու համար

835

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է.

«Լրահոսում կարդում եմ.

«Ընդդիմությունը Երևանի փողոցներում շարունակում է ամեն շաբաթ հանրահավաքներ անել, չնայած դրանց մասնակիցների թիվը չի գերազանցում անգամ 2000-ը։ Պարզից էլ պարզ է, որ իրականում սա այն թիվը չէ, որով կարելի է երկրում շրջադարձ անել ու խնդիրներ ստեղծել իշխանության համար։ Չնայած այս ամենին, ընդդիմությունը շարունակում է իշխանափոխության անհույս փորձերը» (medianews)։

Իրոք, 2000-ը այն թիվը չէ, որով հնարավոր է «շրջադարձ անել ու խնդիրներ ստեղծել իշխանության համար»։ Բայց 2000-ը լիուլի բավարար է «ընդդիմության» եւ իշխանության պայքար բեմադրելու համար։ Մինչեւ հիմա դրա շնորհիվ է, որ Փաշինյանը մնացել է իշխանություն՝ խուսափելով ամեն տեսակ պատասխանատվությունից իր բերած արհավիրքների համար։ Մինչեւ հիմա դրա շնորհիվ է, որ Քոչարյանը եւ մյուսները մնացել են «ընդդիմություն» ու անպատիժ՝ ժամանակին իրենց գործած ծանրագույն հանցանքների ու երկիրը թալանելու համար։

Իսկ կողքից տրվող նման «վերլուծական» գնահատական-արձանագրումները, մտածված թե ակամա, միայն օգնում են, որ շարունակվի երկուսի համար էլ կենսական թատերական այս ներկայացումը, ու ամեն ինչ մնա նույնը»։

Նախորդ հոդվածըՀակառակորդը կրակել է Խաչիկ գյուղի հատվածում․ ՊՆ
Հաջորդ հոդվածըԿրիստոֆ Գալտիեն՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ