‘Աշոցք-Թալին ճանապարհին վաղը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ’

1020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը` օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը հանրապետության հարավ-հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

Տեղեկացնում ենք, որ մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։

Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։

Նախորդ հոդվածը‘Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա է ստացել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն մտահոգված է Սաակաշվիլիի դեմ քրեական գործի հարուցման առիթով’