‘«Աշ-Շաբաբը» որոշել է մահապատժի ենթարկել Սոմալիում գերության մեջ գտնվող ֆրանսիացի հետախույզին’

765

«Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը մահապատժի է դատապարտել 2009 թվականից Սոմալիում գերության մեջ գտնվող ռազմական հետախույզ Դոնի Ալենին: Այս մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում խմբավորման տարածած հայտարարությունից, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ֆրանսիացի հատուկ ջոկատայինները ռազմական օդուժի աջակցությամբ Ալենին ազատելու անհաջող փորձ ձեռնարկեցին: Այդ ժամանակ «Աշ-Շաբաբի» վերահսկողության տակ գտնվող Բուլո-Մարեր քաղաքի մերձակայքում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով մեկ այլ ֆրանսիացի հատուկ ջոկատային պատանդ ընկավ և որոշ ժամանակ անց զոհվեց մարտի ընթացքում ստացած վնասվածքների պատճառով: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի կրթական հաստատություններում նորից կրակոցներ են հնչել’
Հաջորդ հոդվածը‘Ավտոտնակում հայտնաբերվել է ինքնասպանի նամակը’