‘«Աուգսբուրգ» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3. Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)’

1553

Խաղի 16-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ալֆրեդ Ֆինբոգասոնը: Խաղակեսի վերջնամասում դորտմունդյան թիմն ակտիվացավ և կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: 45-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ում գեղեցիկ փոխանցումից հետո րոպեներ առաջ Մարկո Ռոյսը չէր կարողացել դիպուկ հարված կատարել, խփեց իր թիմի պատասխան գոլը: 

Երկրորդ խաղակեսում Թոմաս Տուխելի սաներին հաջողվեց ևս երկու գոլ խփել. աչքի ընկան Գոնսալո Կաստրոն և Ադրիան Ռամոսը: 

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ունի 64 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Աուգսբուրգն» ունի 27 միավոր և գտնվում է 15-րդ տեղում: 

Բունդեսլիգա, 17-րդ տուր

«Աուգսբուրգ» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3
Գոլերը՝ Ֆինբոգասոն 16′ — Մխիթարյան 45′, Կաստրո 69′, Ռամոս 75′

Նախորդ հոդվածը‘«Սաութհեմփթոն»-«Լիվերպուլ»՝ 3:2. (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 8-րդ տուրում առաջատարները ոչ-ոքի խաղացին’