‘«Ապառիկով» ապրող Հայաստանը. «Ժողովուրդ»’

1448

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարկային միանգամից հինգ պայմանագիր է հաստատվելու՝ ընդհանուր 165 միլիոն դոլարի և 32 միլիոն 500 հազար եվրոյի չափով: Երեք պայմանագրերը կնքվելու են «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» հետ՝ 50 միլիոն, 40 միլիոն և 75 միլիոն դոլարի չափով: 25,5 միլիոն եվրոյի պայմանագիրն էլ պետք է կնքվի «Եվրոպական ներդրումային բանկի» հետ, գրում է «Ժողովուրդը»:

Նշված վարկերը տրվելու են 25 տարի ժամկետով: Հինգերորդ պայմանագիրը կնքվելու է ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջև: Այս պայմանագրով նախատեսվում է 7 մլն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից 23 տարի ժամկետով որպեսզի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգվի։ «Մի խոսքով՝ ամենատարական խնդիրները լուծելու համար անգամ Հայաստանը միջոցներ չունի և ստիպված է վարկը վարկի ետևից վերցնել»,- եզրակացնում է թերթը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոն» և «Յուվենտուսը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալական «Պորտուն» 18,7 միլիոն եվրո է վաստակել’