‘Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է’

902

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է  տեղում: 

Ապարանում, Արագածում, Մարալիկում,  Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է:

Արագած – Արթիկ ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն 10 ամիս անց որոշել է անդրադառնալ ընտրախախտումներին’
Հաջորդ հոդվածը‘Գևորգ Կոստանյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ’