‘Ապարանում նոր արագաչափ սարք է գործարկվել ‘

909

Միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շաւոնկավում են: 2012 թվականի նոյեմբերի 6-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2-րդ կմ հատվածում (Ապարան քաղաքի վարչական տարածք)` Աշտարակ քաղաքից դեպի Սպիտակ քաղաք ուղղության վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘«Օդնոկլասնիկի»-ի հերթական զոհը ‘
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյանից պահանջել են կարել բերանը և կտրել առնանդամը. ակցիա ‘