‘ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի խաղաց «Չելսի»-ի հետ (տեսանյութ)’

3730

Անգլիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Չելսի»-ին «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընդունել էր առաջատար «Լիվերպուլ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին Կովաչիչի փոխանցումից հետո բացեց Ազարը: Խաղավերջում շքեղ գոլի օգնությամբ մերսիսայդցիների պարտությունից փրկեց Սթարիջը:

Այսպիսով, այս հանդիպումից հետո «Լիվերպուլ»-ը վաստակում է 19 միավոր և «Մանչեսթեր Սիթի»-ի հետ միասին գլխավորում մրցաշարային աղյուսակը: «Չելսի»-ն 17 միավորով երրորդն է:

«Չելսի» — «Լիվերպուլ»՝ 1:1
0:1՝ Ազար (25′), 1:1՝ Սթարիջ (89′)

Նախորդ հոդվածը‘Ա Սերիա. «Յուվենթուս»-ը կամային հաղթանակ տոնեց «Նապոլի»-ի նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘| Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը չկարողացավ կոտրել «Ատլետիկո»-ի դիմադրությունը (տեսանյութ)’