‘ԱՊԼ.«Լիվերպուլ»-«Մանչեսթր Յունայթեդ». Խաղից առաջ’

1049

Մարտի 22, ժամը՝ 17:00, Լիվերպուլ, «Էնֆիլդ»

Անգլիայի առաջնության 30-րդ մրցափուլում միմյանց դեմ դուրս կգան Բրենդան Ռոջերսի «Լիվերպուլը» և Լուի վան Գալի «Մանչեսթր Յունայթեդը»:  

Ֆուտբոլային բազմաթիվ  փորձագետների լավատեսական սպասումներին հակառակ, «Լիվերպուլի» մեկնարկն այս մրցաշրջանում այնքան էլ հաջող չէր: Սակայն, հիմա արդեն թիմը փորձում է հետ վերադարձնել  իր կորցրած դիրքը:

Այսպես, 29 մրցափուլի արդյունքում Ռոջերսի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և ընդամենը 3 միավորով են հետ մնում առաջատար եռյակից:  Իհարկե, «Լիվերպուլը» ի զորու է այս տարբերությունը ևս չեզոքացնել, մանավանդ որ մինչև մրցաշրջանի ավարտը դեռ բավականաչափ հանդիպումներ են սպասվում:

Սակայն հաջողության հասնելու համար լիվերպուլցիներին անհրաժեշտ է, որ ԱՊԼ-ի շրջանակում անցկացվող յուրաքանչյուր հանդիպում ավարտվի հաղթանակով: Բացառություն չէ նաև «Մանչեսթր Յունայթեդի» հետ հանդիպումը:  Իհարկե, շատ դժվար կլինի այս խաղում նվաճել այդ հաղթանակը, եթե նկատի ունենանք հակառակորդի բարձր կարգը: Այնուհանդերձ, այդպիսի հնարավորություն կա: «Մանչեսթր Յունայթեդի» հետ այս ակզբունքային հանդիպման նախօրյակին, «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կարողացան հաղթել «Սուոնսիին»(0:1) և 3 միավոր գրանցել իրենց հաշվին: Այս հաղթանակից հետո Ռոջերսի  թիմը բարձր տրամադրությամբ և հաղթական ոգով է ընդառաջ գնում մանկունյանցների հանդիպմանը:

Առաջնությունում շատ անհաջող մեկնարկից հետո իրեն հիանալի կերպով վերագտավ նաև «Մանչեսթր Յունայթեդը», որը մրցաշրջանի առաջին կեսում գրեթե հայտնվել էր մրցաշարային աղյուսակի նկուղում: Այնուհանդերձ, վան Գալի սաները կարողացան սթափվել և արժանիորեն տեղ զբաղեցնել 4-րդ հորիզոնականում՝իր անմիջական հակառակորդից առաջ անցնելով ընդամենը 2 միավորով: Այս իրողությունը ավելի մեծ հետաքրքրություն և սկզբունքայնություն է հաղորդում այս երկու թիմերի միջև հանդիպմանը:

Կարծես, թե վերջին ժամանակներս «Մանչեսթր Յունայթեդը» այնքան էլ վատ չի խաղում և թիմի երկրպագուներն անհագստանալու ոչ մի առիթ չունեն:Սակայն, պետք չէ մոռանալ, որ մանկունյանցիներն արտագնա խաղերում այնքան  էլ հաջող չի հանդես գալիս, ինչը չի կարելի ասել տնային հանդիպումների մասին:

 Այս երկու հանրաճանաչ թիմերի միմյանց հետ հանդիպումների վիճակագրությունն այսպիսին է. «Լիվերպուլն» ու «Մանչեսթր Յունայթեդը» անցկացրել են 192 հանդիպում, որից 77-ում հաղթեկ եմ մանչեսթրյան ակումբի ֆուտբոլիստները, իսկ 64-ում՝ «Լիվերպուլը»: 51 հանդիպում ավարտվել է  խաղաղ ելքով:

Անդրադառնալով այս թիմերի միջև վերջին հանդիպմանը, նշենք, որ տեղի է ունեցել դեկտեմբերին մանկունյացիների տնային մրզադաշտում: Այն ավարտվել է «Մանչեսթր Յունայթեդի» հաղթանակով՝ 3:0: Իհարկե, այս արդյունքը հազիվ թե գրանցվի «էնֆիլդ»-ում.չէ որ հիմա այստեղ իրադրոթյունը բոլորովին այլ է:  

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» հաղթեց «Հանովերին» (տեսանյութ)’