‘ԱՊԼ. Լոնդոնյան դերբիում 2:0 հաշվով հաղթեց «Արսենալ»-ը (տեսանյութ)’

1384

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում՝ լոնդոնյան դերբիի շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի ներքո 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Չելսի»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Լյակազետը: 39-րդ րոպեին էլ իր թիմի առավելությունը կրկնապատկել է Լորան Կոնսյելնին:

Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը, քանի որ շարունակում է ապաքինվել նախկինում ստացած վնասվածքից:

Այսպիսով, վաստակած 44 միավորով «Արսենալ»-ը մնում է 5-րդ տեղում, իսկ «Չելսի»-ն 47 միավորով՝ 4-րդ տեղում:

«Արսենալ» — «Չելսի»՝ 2:0

Նախորդ հոդվածը‘Լիգա 1. ՊՍԺ պատժեց «Գենգամ»-ին 9:0 հաշվով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘AS. Իսկոյի ապագայի վերաբերյալ որոշում է ընդունվել’