ԱՊԼ-ն չի տրվել Արևմուտքի ճնշմանը Ուկրաինայի հարցում

508

Արաբական երկրները ուժեղ ճնշման են ենթարկվել Արևմուտքի կողմից, որը պահանջում էր որոշակի դիրքորոշում զբաղեցնել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ, սակայն չեն ենթարկվել այդ ճնշումներին։

Այդ մասին կիրակի օրը եգիպտական Sada El balad հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ ալ Գեյթսը։

«Միջազգային իրադրությունն այժմ չափազանց զգայուն է, ինչպես և իրավիճակը տարածաշրջանում,- ասել է ալ Գեյսթը։- Արևմտյան աշխարհը անթաքույց ճնշում է գործադրում արաբական պետությունների վրա, որպեսզի նրանք մասնակցեն Ռուսաստանի մեկուսացմանը և մերժեն նրա դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ։ Սակայն նրանք չեն տրվել այդ թելադրանքին, իսկ մի քանիսը նույնիսկ հրաժարվել են քվեարկել ՌԴ գործողությունները դատապարտելու օգտին՝ ելնելով տարածաշրջանում իրենց շահերից։ Հուսով եմ, որ արաբական պետությունների կառավարություններին կհաջողվի ապահովել ազգային անվտանգությունը, ինչպես նաև թույլ չտալ, որ այդ զինված հակամարտությունը բացասաբար ազդի մեր անվտանգության վրա»։

«Այո, մենք կոչ ենք անում հստակ դիրքորոշում ունենալ միջազգային իրավունքի գերակայության վերաբերյալ, սակայն ասացեք խնդրեմ, ինչո՞ւ, հանդես գալով Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ, դուք մոռանում եք, թե ինչ է անում Իսրայելը Պաղեստինում 55 տարի շարունակ»,- նշել է ալ Գեյթսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Մեդվեդեւն՝ առաջին ռակետ, Ջոկովիչը նահանջեց երրորդ տեղ
Հաջորդ հոդվածըՆախարարը դատապարտել է իր աշխատակցի ներկայությունը ՌԴ դեսպանատանը