ԱՊԼ-ում պատվաստումը կլինի պարտադիր

509

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ընդունած որոշման համաձայն՝ Պրեմիեր լիգայի ակումբների բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, տեղեկացնում է La Repubblica-ն:

Մինչև դեկտեմբերի 1-ը պետք է պատվաստման փուլերն ավարտին հասցնեն բոլոր այն մարդիկ, ովքեր թիմերի հետ այցելում են ստադիոն: Կանոնակարգը խախտած ակումբներին կարող են արգելել հանդես գալ Անգլիայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 13-ին:

Նախորդ հոդվածըCovid-19-ի հետ կապված «արտակարգ իրավիճակ»՝ Սիդնեյի շրջանում
Հաջորդ հոդվածըԲացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. ԱԱԾ