‘ԱՊՀ ԱԳՆ ղեկավարները հումանիտար համագործակցության փաստաթղթեր կստորագրեն ‘

928

Նոյեմբերի 9-ին Մինսկում կկայանա ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է 13 հարց:

ԱՊՀ ԱԳՆ ղեկավարները կհամաձայնեցնեն հումանիտար համագործակցության փաստաթղթերը, ինչպես նաև կքննարկեն 2015-2019 թթ. անօրինական ներգաղթին, մարդկանց առևտրին հակազդելու հարցում համագործակցության ծրագրի նախագծերը, նաև կծանոթանան ԱՊՀ անդամ պետությունների արտաքին սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությանը, տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Օրակարգում կլինի նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի տոնակատարության նախապատրաստության հարցը: Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՎՍԴՀԿ–ն կոչ է անում մասնակցել եռյակի հանրահավաքին’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյան հինգ պետություններ նոյեմբերին պատերազմ կսկսեն «Բոկո Հարամի» դեմ’