‘ԱՊՀ երկրների միջև կձևավորվի նոր միջկուսակցական պլատֆորմ’

815

Նոյեմբերի 12-13-ը Երեւանում տեղի կունենան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի Ռեգիոնների, Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցությունների, Բելառուսի խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, ինչպես նաեւ, դիտորդի կարգավիճակով, Լեռնային Ղարաբաղի «Ազատ հայրենիք», Արցախի դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, հայտնում է Ազատություն ռադիոկայանը: 

Հայաստանի հանրապետական կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ-ի երկրների կուսակցությունների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմի մշակումը, կուսակցաշինության գործում փորձի փոխանակումը, ԱՊՀ-ի երկրներում ժողովրդավարական գործընթացների հետ կապված հարցերի քննարկումը, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրների քաղաքական գործիչների եւ ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություների ստեղծումը:

Նախորդ հոդվածը‘Հունաստանի խորհրդարանը հաստատեց 2013-ի խնայողական բյուջեն ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ և ԼՂՀ խորհրդականները քննարկեցին կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումները’