‘ԱՊՀ պաշտպանության նախարարների նոր ղեկավար կդառնա Սերգեյ Շոյգուն’

866

Ամենայն հավանականությամբ, ԱՊՀ նախարարների խորհրդի նոր ղեկավարը կլինի Ռուսաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Սերգեյ Շոյգուն:

Դեկտեմբերի 11-ին կանցկացվեն Անկախ պետությունների համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի ընտրությունները, հայտնում է Խորհրդի ներկայացուցիչ Միխայիլ Սևաստյանովը:

«Շատ հնարավոր է, որ Խորհրդի նախագահի պաշտոնը կրկին ստանձնի ՌԴ պաշտպանության նախարարը: Հաշվի առնելով ԱՊՀ-ում Ռուսաստանի առանցքային դերը, ինչպես նաև նորանշանակ պաշտպանության նախարար, Ռուսաստանի հերոս, գեներալ Սերգեյ Շոյգուի բարձր վարկանիշը, նման որոշումն ամենից հավանականն է թվում»,- ըստ РИА Новости-ի, նշել է Սևաստյանովը:

Մինչ այդ անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Անատոլի Սերդյուկովը, որը Ռուսաստանի նախագահի որոշմամբ՝ այսօր առավոտյան հեռացվեց պաշտպանության նախարարի պաշտոնից:

Նախորդ հոդվածը‘Թուրք փորձագետ. Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ԼՂՀ ճանաչման վկայություն չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Ավանի դպրոցներում հավաքում են ծնողների անձնագրերը ‘