‘Ապստամբները Դամասկոսի օդանավակայանը ռազմական գործողությունների գոտի են հայտարարել’

833

Սիրիացի ապստամբները դեկտեմբերի 7-ին հայտարարություն են տարածել, որով Դամասկոսի միջազգային օդանավակայանը հայտարարել են ռազմական գործողությունների գոտի և քաղաքացիական անձանց կոչ են արել ձեռնպահ մնալ այնտեղ այցելելուց, հաղորդում է Reuters-ը: Ընդդիմադիր ուժերի հրամանատարությունը նույնպես ավիափոխադրողներին նախազգուշացրել է օդանավակայանն օգտագործելու վտանգների մասին և խորհուրդ է տվել այնտեղ չուղարկել իրենց ինքնաթիռները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապստամբներն արդեն մի քանի անգամ փակել են Դամասկոսից դեպի օդանավակայան տանող մայրուղին, և այդ պատճառով ավիաընկերությունների մեծ մասն արդեն իսկ դադարեցրել էր իր չվերթներն այդ ուղղությամբ: Կառավարական ուժերն, իրենց հերթին, մի քանի անգամ հայտարարել են օդանավակայանի ապաշրջափակման մասին, սակայն ամեն անգամ ապստամբներն այն կրկին վերցրել են իրենց վերահսկողության տակ: Ավելին, դեկտեմբերի 6-ին նրանք հաղորդել էին ուղղաթիռների ռազմակայանը գրավելու մասին, որը Դամասկոսից հարավ՝ կառավարական ուժերի գլխավոր հենակետերից մեկն էր համարվում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ հայտնաբերվել են Ախուրյանի բանկոմատից գողություն կատարողները ‘