‘Աջափնյակում խոչընդոտել են Կոնգրեսի ակտիվիստների քարոզչությանը’

2263

Քիչ առաջ Աջափնյակ համայնքում մի խումբ ՀՀԿ-ականներ փորձել են խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից իրականացնող քաղորզչությունը: Նրանք ավտոմեքենայով փակել էին ակտիվիստների ճանապարհը, այնուհետև՝  շենքերի մուտքերը և թույլ չեն տվել ակտիվիստներին մտնել շենք: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Գևորգ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ականները փորձել են ակտիվիստների ձեռքից վերցնել թռուցիկներով տոպրակները: Ակտիվիստները դիմել են ոստիկանություն, այդ իմանալուն պես՝ ՀՀԿ-ականները այլևս չեն խոչընդոտել, իսկ ակտիվիստները ներս են մտել շենքեր:

Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ այժմ ակտիվիստներից մեկը ներկայացել է ոստիկանություն՝ ցուցմունք տալու համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նման միջադեպ է գրանցվել նաև Ավանում, երբ շենքի լիազորը հայտարարել էր, թե «ստեղ բոլորը հանրապետական են» և փորձել էր պատռել թռուցիկները:

Նախորդ հոդվածը‘Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Վնասել եմ ծնկատակիս ջիլը’