‘Առանց Մովսիսյանի «Կրասնոդարը» պարտվեց’

804

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ։

«Լոկոմոտիվի» կազմում երկու գոլի հեղինակ դարձավ սենեգալցի Ն՛Դոյեն:

Հիշեցնենք,  որ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով հանդես չի գալիս եւ մեծ հավանականությամբ, բաց կթողնի առաջնության աշնանային հատվածը:

Այս հաղթանակից հետո, որը երկրորդ անընդմեջն էր, «Լոկոմոտիվը» վաստակեց 28 միավոր եւ մի փոքր բարելավեց իր մրցաշարային դիրքերը: Իսկ ահա «Կրասնոդարը» 22 միավորով շարունակում է մնալ 9-րդ տեղում։

Ի դեպ, խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը իր խիստ դժգոհությունն արտահայտեց հանդիպման մրցավարությունը, իսկ ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին նույնիսկ իր Թվիտերում հրապարակել է «Լոկոմոտիվի» խփած երկրորդ գնդակի այն պահը, երբ գնդակը ստացող Ն՛Դոյեն խաղից դուրս վիճակում է: «Ջերմ ողջույններս մրցավար Բեզբորոդովին»,- հեգնել է Գալիցկին:

Ռուսաստանի առաջնություն. 17-րդ տուր

«Լոկոմոտիվ» — «Կրասնոդար»՝ 3։2

Ն՛Դոյե՝ 3, 20, Օբինա, 51 – Շիպիցին՝ 9, Վանդերսոն 48

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը շնորհավորել է Գազայի ժողովրդին՝ «Իսրայելի դեմ տարած հաղթանակի» առիթով ‘
Հաջորդ հոդվածը‘Todays Zaman. Անցյալի հետ առերեսվելու հարցում Թուրքիան կարող է օրինակ վերցնել Գերմանիայից’