‘Առանց նախագահի որոշման՝ ռադան չի կարող երկրում ռազմական դրություն մտցնել’

802

Ուկրաինայի խորհրդարանի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ պատգամավորները չեն կարող ինքնուրույնաբար, առանց երկրի նախագահի համապատասխան որոշման՝ ռազմական դրություն մտցնել Ուկրաինայի արևելքում:

Ավելի վաղ ազգայնական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը կրկին պահանջել է ռազմական դրություն մտցնել երկրի արևելքում: Հունիսի կեսին նա արդեն մեկ անգամ հայտարարել էր, որ դա անհրաժեշտություն է:

Հուլիսի 1-ին Պյոտր Պոռոշենկոն հայտարարեց զինադադարի ռեժիմի դադարեցման մասին, ինչը տևեց 10 օր: Տուրչինովը  տեղեկացրեց, որ երեքշաբթի առավոտյան ուկարինական ուժայինները վերսկսել են հատուկ գործողության ակտիվ փուլը:

Փոխանցում է  ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘2014-ի հունվար-հունիս ամիսներին դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 1.4%’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 8.9% ‘