‘Առանց Սուարեսի Ուրուգվայի հավաքականը պարտվեց. Քառորդ եզրափակչում Կոլումբիայի ընտրանին է (տեսանյութ) ‘

1111

Խաղի հաշիվը բացվեց  28-րդ րոպեին, երբ կոլումբիացի Խամես Ռոդրիգեսը  խլեց գնդակը և ընթացս  տուգանային հրապարակից հզոր հարվածով  այն ուղարկեց դեպի ուրուգվայցիների դարպասը: Երկրորդ խաղակեսում կոլումբիացիներին հաջողվեց մեծացնել առավելությունը: Ընդմիջումից անմիջապես հետո Ռոդրիգեսը դուբլ ձևակերպեց Կուադրադոյի գլխով փոխանցումից հետո: 

Դրանից հետո կոլումբիացիները ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր ևս: Պերեյրան մեն մենակ  դուրս եկավ դարպասապահի հետ, բայց չկարողացավ գոլ խփել: Հանդիպման վերջնամասում ուրուգվայցիները հաճախ էին հայտնվում հակառակարոդի տուգանային հրապարակում, սակայն Կոլումբիայի պաշտպանությունը վստահ էր  գործում:

 Այսպիսով, առանց Սուարեսի Ուրուգվայը պարտվեց: Հաջորդ փուլ անցավ Կոլումբիան:

ԿՈԼՈՒՄԲԻԱՈՒՐՈՒԳՎԱՅ

2-0 (1-0)

MC

 

1-0՝ Խամես Ռոդրիգես 28՛, 2-0՝ Խամես Ռոդրիգես 50՛

 

ԿՈԼՈՒՄԲԻԱ. 1.Դավիթ Օսպինա, 2.Քրիստիան Սապատա, 3.Մարիո Յեպես, 7.Պաբլո Արմերո, 6.Կառլոս Սանչես, 8.Աբել Ագիլար, 10.Խամես Ռոդրիգես (19.Ադրիան Ռամոս, 85), 11.Խուան Կուադրադո (13.Ֆրեդի Գուարին, 81), 18.Կամիլո Սունյիգա, 9.Տեոֆիլո Գուտյերես (15.Ալեքսանդր Մեխիա, 68), 21.Ջեքսոն Մարտինես

ՈՒՐՈՒԳՎԱՅ. 1.Ֆերնանդո Մուսլերա, 3.Դիեգո Գոդին, 13.Խոսե Խիմենես, 16.Մաքսի Պերեյրա, 22.Մարտին Կասերես, 6.Ալվարո Պերեյրա (18.Գաստոն Ռամիրես, 53), 7.Քրիստիան Ռոդրիգես, 17.Էդիգիո Առեվալո, 20.Ալվարո Գոնսալես (8.Աբել Էրնանդես, 67), 10.Դիեգո Ֆորլան (11.Կրիստյան Ստուանի, 53), 21.Էդինսոն Կավանի

 

Զգուշացում՝ Պաբլո Արմերո 78՛ (Կ), Խոսե Խիմենես 55՛ (ՈՒ)
Մրցավար՝ Բյորն Կայպերս (Հոլանդիա)

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

10 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (9)

19

ՏՈՒԳԱՆՔ

15

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Բրազիլիան հաղթեց Չիլիին 11 մետրանոց հարվածներով. Բրազիլիան ¼ եզրափակչում է(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բլատերը հաղորդել է տեսակրկնоրինակումների оգտագործումը թույլ տալու պատրաստակամության մասին’