‘Առաջարկում են Աքրամ Այլիսլիին Նոբելյան մրցանակ շնորհել’

879

Մի խումբ միջազգային հասարակական գործիչներ առաջարկել են ադրբեջանցցի գրող, աղմոււկ հանած «Քարե երազներր» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին ներկայացնել 2014թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Սանկտ-Պետերբուրգի համալսարանից Սերգեյ Աբաշինի, պրոֆեսոր Անդրեյ Բիտովի, Գեորգի Դերլոււգյանի եւ այլ գիտնականներ, հանրային գործիչներ դիմել են Նոբելյան հանձնաժողով՝ Այլիսլիին պարգեււատրել «Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների թշնամությունը հաղթահարելու հարցում խիզախության համար»։

«Խաղաղ գործընթացը չի կարող դուրս գալ փակուղուց, և այդ կերպ փխրուն խաղաղությունը միշտ կարող է պատերազմի վերածվել։ Միայն հայտնի մարդկանց ձայները կարող են խրախուսել երկու ազգերին ներել միմյանց և ի վերջո հանգեցնել համաձայնության։ Պարոն Այլիսլին բավական խիզախ էր՝ առաջինն անելու այդ քայլն ու թշնամուն ձեռք պարզելու հարցում։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են պատասխանել նույն կերպ»,-ասված է Նոբելյան հանձնաժողովին ուղղված դիմումում։

Հիշեցնենք, որ 2012թ.-ի դեկտեմբերին հրատարակվել էր Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որը նվիրված է Բաքվում 1989-90թթ. հայերի ջարդերին։ Այլիսլիի խոսքով՝ գիրքը գրել էր դեռևս 2006թ.-ին, սակայն չէր հրատարակել։

Վեպը Ադրբեջանում պետական մակարդակով խիստ քննադատության արժանացավ, գրողը նա զրկվեց Ադրբեջանի նախագահի՝ «ժողովրդական գրողի» կոչումից, գրքի օրինակները հրապարակավ այրվոււմ էին: 

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ. Ղրիմի կարգավիճակի հարցով հանաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Թալին-Երեւան ճանապարհին մահացու ելքով վթար է տեղի ունեցել’