‘Առաջիկա ժամերի ընթացքում «Արսենալը» կարող է երկու նոր խաղացող ունենալ’

894

Լոնդոնի «Արսենալը», հավանաբար, կուժեղացնի պաշտպանական գիծը Պրեմիեր լիգայի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ: 

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ առաջիկա ժամերի ընթացքում թիմը կարող է համալրել պաշտպանության միանգամից երկու խաղացող՝ 32-ամյա Դավիդ Լուիսը «Չելսիից» ու 22-ամյա Կիրան Տիրնին «Սելթիկից»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուիսը բաց է թողել «Չելսիի» մարզումը՝ կապված «Արսենալ» տեղափոխվելու ցանկության հետ: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել էր, որ ակումբը կփորձի մինչև տրանսֆերների վերջնաժամկետը ձեռք բերել պաշտպանին:

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանն Անգլիայում փակվում է արդեն այսօր՝ օգոստոսի 8-ին:

 
 
 
 

Նախորդ հոդվածը‘Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատեց մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և այլ կարգավորումները’