‘Առաջիկա շաբաթվա ընթացքում Քեթրին Էշթոնը կմեկնի Իրան’

850

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, իրանական միջուկային ծրագրի դադարեցման դիմաց միջազգային պատժամիջոցները վերացնելու շրջանակներում, Իրան կմեկնի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին ընդգծել է, որ պատրաստ է դադարեցնել պատժամիջոցները, եթե միայն Թեհրանը կատարի իր խոստումը:

Ակնկալվում է, որ արդեն մեկ շաբաթ անց կապասառեցվի արտասահմանյան բանկերում արգելափակված իրանական ակտիվների մի մասը: Դրա դիմաց Թեհրանը պետք է ոչնչացնի  հարստացված ուրանի պաշարները և դրա արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Գ.Սահակյանը՝ գազի սպառման մասին. Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.00 դրամ/դոլար’